«Հրապարակ». «ԱրմենՏելի» կապի խափանումները մրցակիցների ձեռքի գործն են![]() 11 օգոստոսի 2012 - 09:38 AMT PanARMENIAN.Net - «Հրապարակն» իր այսօրվա համարում գրում է. «Վերջին ամիսներին մի քանի անգամ տեղի ունեցած կապի խափանումներն «ԱրմենՏելում» լուրջ խնդիրներ են առաջացրել։ Բանը հասել է նրան, որ մի խումբ բաժանորդներ դիմում են գրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին՝ պահանջելով զրկել «ԱրմենՏելին» լիցենզիայից, քանի որ վերջին ամիսներին արդեն երրորդ անգամ կապը տևական ժամանակով՝ մոտ 5-6 ժամով, խափանվում է։ Մենք տեղեկացանք, որ, չնայած «ԱրմենՏելը» հրապարակավ չի խոստովանում, սակայն այս խափանումները գրեթե առեղծվածային բնույթ ունեն՝ դրանք կրկնվում են մոտ 30-40 օր ինտերվալով, և դրանց պատճառը մասնագետները չեն կարողանում պարզել։ Կարելի էր ենթադրել, որ սա մրցակիցների ձեռքի գործն է, սակայն «ԱրմենՏելը» խուսափում է այս մասին հրապարակային հայտարարություն անելուց», -գրում էթերթը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |