«Ջերմուկը հանք չի դառնա քաղաքացիական նախաձեռնություն». Վարչապետի հանձնարարականը չի կատարվել11 օգոստոսի 2012 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Այս տարվա հունիսի 14-ին «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն դիմում է ուղարեկել վարչապետ Տիգրան Սարգսյանին և խնդրել տրամադրել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի վերաբերյալ տրված բոլոր լիցենզիաների, թույլտվությունների և որոշումների պատճենները: Հունիսի 26-ին հասարակական կազմակերպության անդամներին վարչապետի ընդունարանից բանավոր տեղեկացրել են , որ ամբողջական տեղեկատվությունը կտրամադրի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ից PanARMENIAN.Net ին տեղեկացնում են,որ մինչ օրս իրենց պահանջած տեղեկատվության վերբերյալ որևէ պատասխան չի տրամադրվել: «Ջերմուկը հանք չի դառնա քաղաքացիական նախաձեռնությունը »և «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն կրկին դիմում են վարչապետին. «Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այս խնդրին և պահանջում, որ համապատասխան պատկան մարմինները տրմադրեն ամբողջական տեղեկատվությունը, ինչպես նաև խնդրում ենք տեղեկացնել, թե ինչ պատասխանատվության են ենթարկվելու այն պաշտոնյանները, ովքեր չեն իրականացրել Ձեր որոշումները և չեն կատարել իրենց հանրային գործառույթը»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |