Աֆղանստանում ՆԱՏՕ-ի բազայում սպանվել են դաշինքի երեք զինծառայողներ![]() 11 օգոստոսի 2012 - 12:41 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի երեք զինծառայողներ են սպանվել Աֆղանստանի ռազմական բազյում, շաբաթ օրը հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը` հղելով ISAF պաշտոնական ներկայացուցչին: Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավում, ուրբաթ օրը: Ըստ առկա տվյալների, կրակողը եղել է աֆղան` բազայի քաղաքացիական աշխատակից: Նույն օրը Գելմենդ նահանգում աֆղանցի ոստիկանը ճաշի է հրավիրել երեք ամերիկացի զինծառայողների, սպանել է նրանց և անհետացել: ISAF տվյալներով սա ՆԱՏՕ-ի զինծառայողների վրա աֆղան զինվորների, ոստիկանների և քաղաքացիական անձանց 3-րդ հարձակումն է վերջին 4 օրերի ընթացքում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |