ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ԻՐԱՔ ԿՄԵԿՆԵՆ ՀՈՒՆՎԱՐԻ 18-ԻՆ

PanARMENIAN.Net - 46 հայ զինծառայողներից կազմված խումբը Իրաք կմեկնի հունվարի 18-ին, 6-ամսյա ժամկետով: Ինչպես հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Արմեն Շահսուվարյանը, Իրաք մեկնող խմբի կազմում կլինեն մեկ ընդհանուր հրամանատար, լեհական դիվիզիային կից կապի սպա, դասակի հրամանատար, 30 վարորդներ, 10 սակրավորներ եւ 3 բժիշկ: Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը 2004 թվականի դեկտեմբերի 24-ի փակ արտահերթ նիստում հավանություն է տվել հայ խաղաղարարներին Իրաք ուղարկելուն:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---