Այսօր առավոտյան հայ և վրացի փրկարարները օգնության են մեկնել Ուշբա լեռան վրա մնացած Անդրանիկ Միրաբյանին![]() 11 օգոստոսի 2012 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 9-ից Վրաստանի Ուշբա լեռան վրա մնացած ՀՀ քաղաքացի, էքստրեմալ լեռնագնացությամբ զբաղվող Անդրանիկ Միրիբյանին օգնություն ցուցաբերելու նպատակով այսօր ժամը 04.00-ի սահմաններում դեպի լեռ վերելք է սկսել Սվանեթիայի փրկարարական խումբը և ՀՀ-ից «Սպիտակ» ջոկատից 2 լեռնագնաց: Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացի Անդրանիկ Միրաբյանը օգոստոսի 9-ին լեռնագնացության նպատակով բարձրացել է Վրաստանի տարածքում գտնվող Ուշբա լեռը և միջոցների սղության պատճառով չի կարողանում ինքնուրույն իջնել: Նա հեռախոսակապ է հաստատել իր հարազատների հետ եւ հայտնել, որ ձյան առատ տեղումների պատճառով իր վիճակը գնալով բարդանում է, իսկ սննդի եւ ջրի պաշարը` սպառվում: Անդրանիկ Միրիբյանը կապվել է թե Վրաստանի, թե Հայաստանի փրկարար ծառայությունների հետ եւ խնդրել իր հետեւից ուղղաթիռ ուղարկել, քանի որ ոտքով փրկարար լեռնագնացներ ուղարկելը չափազանց վտանգավոր է, բացի այդ, ոտքով Ուշբա սար հասնելու համար փրկարարներին անհրաժեշտ է ամենաքիչը 3 օր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |