ԱՄՆ հատուկ ծառայությունները «իրենց մարդիկ» ունեն Իրանի միջուկային ծրագրում![]() 11 օգոստոսի 2012 - 14:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն «իրենց մարդիկ» ունեն Իրանի միջուկային ծրագրում: Ինչպես հաղորդում է Ռոսբալթը, հղելով Սպիտակ տան մամլո ծառայությանը, ամերիկյան հատուկ ծառայություններն Իրանում «աչքեր» ունեն, որոնք հստակորեն կհաղորդեն այն մասին, թե երբ Թեհրանը մոտ կլինի վտանգավոր կետին: Մեկնաբանելով Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի հայտարարությունները` Մամլո ծառայության ղեկավար Ջեյ Քարնին ընդգծել է, որ ԱՄՆ և Իսրայելը նույն կերպ են ընդունում Թեհրանի ձգրտումները: Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է Իրանի նկատմամաբ տնտեսական պատժամիջոցների խստացման մասին օրենքը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |