Սիրիան մեղադրել է Թուրքիային, Իսրայելին, ԱՄՆ-ին, Սաուդյան Արաբիային և Քաթարին սիրիացի գրոհայիններ նախապատրաստելու մեջ![]() 11 օգոստոսի 2012 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Սիրիան մեղադրել է ԱՄՆ-ին, Իսրայելին, Սաուդյան Արաբիային և Քաթարին Թուրքիայում ընդդիմադիրների ռազմական նախապատրաստությունների մեջ: Ինչպես հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը, նման տվյալներ են պարունակվում ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարիի` Անվտանգության խորհրդին ուղղված նամակում: «Թուրքիան իր տարածքում ստեղծել է ռազմական ճամբարների ցանց, որոնք ղեկավորում են Իսրայելի, Քաթարի, ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայությունները»,-ասվում է ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարիի` Անվտանգության խորհրդին ուղղված նամակում: Այս առնչությամբ Ջաֆարին կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ-ին ճնշում գործադրել նրանց վրա` ընդդիմադիրներին տրամադրվելիք աջակցությունը դադարեցնելու համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |