Աֆղանական Գիլմենդ նահանգի Սանգին գավառում ԱՄՆ-ի սպանված 3 ծովային հետևազորայիններից մեկը Կալիֆորնիայից մի հայ դատավորի որդի էր11 օգոստոսի 2012 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է utsandiego.com-ը, աֆղանական Գիլմենդ նահանգում ԱՄՆ-ի սպանված 3 ծովային հետևազորայիններից մեկը 29-ամյա կապիտան Մեթ Մանուկյանն էր: Նա Սանտա-Կլարա շրջանի Գերագույն դատարանի դատավոր Սոկրատ «Փիթեր» Մանուկյանի որդին էր: «Նա սիորում էր ծովային հետևազորը, նա սիրում էր Ամերիկան, նա սիրում էր մարդկանց, ովքեր տարբեր էին իրենից: Նա իսկական «լավ տղա էր» և եթե նա ձեր կողմն անցներ, ուրեմն ձեր բախտը կբերեր»,-լրագրողներին է հայտնել զոհվածի հայրը: Մեթ Մանուկյանը ծառայության է անցել 7 տարի առաջ, բազմիցս մասնկացել է ռազմական օպերացիաների, իսկ սա Աֆղանստանում նրա երկրորդ գործուղումն էր: Աֆղանցի ոստիկանը օգոստոսի 10-ին ճաշի է հրավիրել 3 ամերիկացի զինծառայողների, որպեսզի քննարկվեն անվտանգության հարցեր, կրակել է նրանց վրա և անհետացել: Ինչպես հետո հաղորդել է Թալիբանի ներկայացուցիչ Քարի Յուսեֆ Ահմադին, ամերիկացի զինծառայողներին սպանողը անցել է նրանց կողմը: Հարկ է նշել, որ Սանգին գավառը համարվում է Թալիբան շարժման հիմնական կենտրոններից մեկը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |