Երկրաշարժ Երևանից 151 կմ հարավ-արևմուտք ընկած տարածքում

Երկրաշարժ  Երևանից 151 կմ հարավ-արևմուտք ընկած տարածքում

PanARMENIAN.Net - Երևանի ժամանակով 16:15 ցնցումներ են գրանցվել Երևանից 151կմ հարավ-արևմուտք ընկած տարածքում, Վան քաղաքից 60 կմ հյուսիս։

Ինչպես հաղորդում է Եվրամիջերկրածովյան սեյսմիկ անվտանգության ծառայության պաշտոնական կայքը, երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2.5 մագնիտուդ։ Հիպոկենտրոնը գտնվել է երկրի մակերևույթից 6 կիլոմետր բարձրության վրա։ Իսկ 16:35-ին Թուրքիայում թույլ երկարշարժին հաջորդել է ուժեղ ցնցում Իրանի հյուսիսային հատվածում՝ Թավրիզ քաղաքից 61 կմ դեպի հյուսիս-արևելք։ Եվրամիջերկրածովյան սեյսմիկ անվտանգության ծառայության տվյալներով ուժգնությունը կազմել է 6,6 մագնիտուդ։ Հիպոկենտրոնը գտնվել է երկրի մակերևույթից 67 կիլոմետր խորության վրա։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---