2011-ին համաշխարհային առևտրի ծավալը աճել է 19 տոկոսով և հասել նոր ռեկորդային ցուցանիշի

2011-ին համաշխարհային առևտրի ծավալը աճել է 19 տոկոսով և հասել նոր ռեկորդային ցուցանիշի

PanARMENIAN.Net - 2011-ին համաշխարհային առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 19 տոկոսով և հասել նոր ռեկորդային ցուցանիշի: Այս մասին այսօեր հաղորդել է JETRO-ն:

JETRO-ի հաշվարկներով, նախորդ տարի աշխարհի երկրները իրար վաճառել են 18 տրիլիոն դոլարի ապրանքներ:

Ըստ կազմակերպության կանխատեսումների, 2012-ը դժվար թե թույլ տա թարմացնել ռեկորդը` կապված եվրոպական պարտքային ճգնաժամի բացասական ազդեցության, ինչպես նաև ասիական տնտեսությունների, մասնավորապես` Չինաստանի, տնտեսական աճի դանդաղեցման հետ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---