Իրանում ճանաչել են երկրաշարժի զոհերի միայն կեսի ինքնությունը

Իրանում ճանաչել են երկրաշարժի զոհերի միայն կեսի ինքնությունը

PanARMENIAN.Net - Իրանի իշխանություններն ու համապատասխան բժշկական հաստատությունները կարողացել են ճանաչել երկրաշարժի 300 զոհերից միայն 142-ի ինքնությունը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին կիրակի օրը հաղորդել է իրանական Մեհր գործակալությունըէ հղելով Արևելյան Ադրբեջան նահանգի դատա-բժշկական փորձաքննության վարչության ղեկավար Բահրամ Սամադիրադին:

Իրանական ԻՍՆԱ գործակալության տվյալներով, երկրաշարժի արդյունքում տուժածների թիվը 2,6 հազար է:

Իրանի Աշխարհագրական ծառայության տվյալներով, երկրաշարժի ուժգնությունը մոտ 6,3 մագնիտուդ է եղել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---