Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 306-ի![]() 13 օգոստոսի 2012 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Իրանում օգոստոսի 11-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի շարքի զոհերի թիվը հասել է 306 հոգու, ավելի քան 3000 մարդ վնասվածքներ են ստացել: Այդպիսի պաշտոնական տվյալներ է հաղորդել ԻԻՀ առողջապահության և բժշկական կրթության նախարարությունը: Ինչպես հայտարարել է գերատեսչության ղեկավար Մարզիա Վահիդ Դաստջերդին, զոհերի մեծամասնությունը կանայք և երեխաներ են: Նախարարը նաև պարզաբանել է, որ շատ զոհերի մարմինները դեռ մնում են փլատակների տակ, նրանց որոնման աշխատանքները շարունակվում են, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Օգոստոսի 11-ին Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի է ունեցել երկաշարժերի շարք: 6,4 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումը գրանցվել է տեղի ժամանակով 16:53-ին Թավրիզ քաղաքից 60 կմ հեռավորության վրա: 6,3 մագնիտուդով երկրորդ ցնցումը հետևել է 11 րոպե անց: Աղետի հիմնական հարվածը բաժին է ընկել Ահար, Վարազկան և Հարիզ քաղաքներին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |