Երևանում զբոսաշրջային ծրագիր է կազմակերպվել սիրիահայ մանուկների և պատանիների համար

Երևանում զբոսաշրջային ծրագիր է կազմակերպվել սիրիահայ մանուկների և պատանիների համար

PanARMENIAN.Net - Հայաստանյան ճամբարներում հանգստացող շուրջ 130 սիրիահայ մանուկների և պատանիների համար կազմակերպվել է «Երևան Սիթի Տուր» երկժամանոց զբոսաշրջային ծրագիր: Այն կազմակերպվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի կողմից:

Ծրագրի մեկնարկը տրվել է Հանրապետության հրապարակից և անցնելով սահմանված երթուղով, սիրիահայ մանուկներին և պատանիներին հնարավորություն է ընձեռել ծանոթանալ Երևանի տեսարժան վայրերին և, ընդհանրապես, մայրաքաղաքին` համաժամանակյա ներկայացնելով նրանց նաև երևանյան հուշարձանների և քաղաքի պատմությունը:

Տեսածով և լսածով տպավորված, սիրիահայ մանուկներն ու պատանիները զբոսաշրջային ծրագրի ավարտին իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին` Երևանին ծանոթանալու բացառիկ հնարավորության ընձեռման համար, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---