Դավիթ Նալբանդյանը Ցինցինատիի մրցաշարի առաջին շրջանում կխաղա Թոմի Հաասի հետ

Դավիթ Նալբանդյանը Ցինցինատիի մրցաշարի առաջին շրջանում կխաղա Թոմի Հաասի հետ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 13-19-ը Ցինցինատիիում տեղի է ունենում Western & Southern Open թենիսի մրցաշարը: Օգոստոսի 14-ին արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը մրցաշարի առաջին շրջանում կխաղա Թոմի Հաասի հետ (Գերմանիա):

Պաշտոնական խաղերում թենիսիստները հանդիպել են չորս անգամ, և 4:0 հաշվով առաջատար է Հաասը: Վերջին անգամ Նալբանդյանը և Հաասը խաղացել են անցած շաբաթ Տորոնտոյի մրցաշարում: Western & Southern Open-ի մրցանակային ֆոնդը կազմում է 2,825,280 դոլար:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---