Թուրքիան ավելի կակտիվանա սիրիական հարցում, ընդհուպ մինչև ռազմական միջամտություն, կարծում է Ռ. Սաֆրաստյանը![]() 13 օգոստոսի 2012 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ավելի կակտիվանա սիրիական հարցում և բացառված չէ, որ կդիմի ռազմական միջամտության, կարծում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով, Թուրքիան հիմա լրջորեն վերլուծում է իր քաղաքականությունը Սիրիայի հարցում, որն Անկարային տարածաշրջանում գերիշխող ուժ դարձնելու փոխարեն ակտիվացրել է քրդական հարցը: Սաֆրաստյանը կարծում է, որ Թուրքիան հիմա երկու ուղի ունի` կամ աստիճանաբար նվազեցնել իր ակտիվությունը սիրիական հարցում, աջակցել ապստամբներին կամ ավելի շատ ակտիվանալ, մոտենալ ռազմական գործողություններ սկսելուն: «Իմ կարծիքով, թուրքական վերնախավը, եթե հաշվի առնել վերջին տարիների նրա քաղաքականությունը, կդիմի երկրորդ ուղուն: Հազիվ թե Թուրքիան հրաժարվի վերջին տարվա իր գործողություններից, որոնք հանգեցրել են Սիրիայում իրավիճակի նման սրման»,- նշել է նա: Այդ առումով փորձագետը նշել է, որ Թուրքիան շատ բացասական դեր է խաղացել սիրիական իրադարձություններում: Սաֆրաստյանը նաև նշել է, որ Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայի վերաբերյալ հանգեցրել է նրա հարևան երկրների, մասնավորապես Իրանի հետ հարաբերությունների վատթարացման: Որպես օրինակ նա բերել է Թուրքիայում իրանական պատվիրակության խոսքերը, որն Անկարայի քաղաքականությունը բնութագրել է որպես օգնություն Արևմուտքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |