Եվրոն դոլարի նկատմամբ աճել է ԵԿԲ գործողությունների հույսով![]() 13 օգոստոսի 2012 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 13-ին եվրոն դոլարի նկատմամբ աճել է Եվրոպական կենտրոնական բանկի նոր միջոցների հույսերի շնորհիվ, որոնք կօգնեն հաղթահարել եվրագոտու պարտքային ճգնաժամը: Մեկ շաբաթ առաջ առավելագույն վերելքից հետո եվրոն նախկինի նման աջակցություն է վայելում, քանի որ շուկաները սպասում են, որ ԵԿԲ-ն արդեն սեպտեմբերին միջոցներ կձեռնարկի Իտալիայի և Իսպանիայի համար փոխառության միջոցների արժեքը նվազեցնելու համար: Միասնական արժույթը դոլարի նկատմամբ աճել է 0,1 տոկոսով մինչև 1,2290 դոլար: Անցած երկուշաբթի օրը եվրոն բարձրացել է մինչև 1,2444 դոլար: Յենի նկատմամբ եվրոն կայուն է 96,28 կետի վրա, հաղորդում է Ռոյթերսը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |