Իրանում տեղի ունեցած երկրաշարժից հայ համայնքը չի տուժել![]() ![]() PanARMENIAN.Net - Շաբաթ օրը Իրանում տեղի ունեցած երկրաշարժից հայ համայնքը չի տուժել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրել են Իրանում Հայաստանի դեսպանատնից: Թավրիզի Ազգային առաջնորդարանի տվյալներով՝ հայ ընտանիքները նյութական վնասներ էլ չեն կրել: Դեսպանատան տեղեկություններով՝ մի քանի հայկական եկեղեցիներում միայն վնասվել է ներսի հարդարանքը: Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Իրանի հյուսիսային Արևելյան Ազարբայջան (Արևելյան Ատրպատական) նահանգում երկրաշարժ էր գրանցվել, որի էպիկենտրոնը եղել է Ահար քաղաքը: Երկրաշարժին հետևել է 4,2 բալ ուժգնությամբ 116 հետցնցում: Երկրաշարժի հետևանքով 306 մարդ է զոհվել: Երկրաշարժ է գրանցվել նաև Հայաստանի մի շարք բնակավայրերում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |