Ուգո Չավեսը մտադիր է ողջ Վենեսուեալան պատրաստել ԱՄՆ-ի հետ պատերազմի՞![]() 13 օգոստոսի 2012 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Վելեսուեալայի խորհրդարանի անկախ պատգամավոր Մարիա Մաչադոն El Universal հրատարակությանը պատմել է ԱՄՆ հետ պատերազմի դեպքում աշխարհազորայինների բանակի ստեղծման գաղտնի կառավարական պլանի մասին: Պատգամավորը ծանոթացել է այլ պլանի բովանդակության հետ և համարել, որ դրա առանձին տարրեր հակասում են սահմանադրությանը և դրանում թաքնված սպառնալիք կա երկրի բնակչության համար: Մաչադոյի խոսքով, պլանն իրենից ներկայացնում է ռազմական դոկտրինա, որը նման է Մաո Ցզեդունի երկարատև ազգային պատերազմի մասին դոկտրինային: Նման պատերազմ վարելու մարտավարությունն այն է, որ հակառակորդին թույլ են տալիս մտնել երկիր և նրա դեմ մղում համընդհանուր պարտիզանական պայքար: Այդպիսով, պատգամավորը ենթադրում է, որ Վենեսուելայի ողջ բնակչությունն այս կամ այն կերպ ստիպված կլինի մասնակցել պատերազմին: Աշխարհազորայինների ստորաբաժանումը մտնում է ԶՈՒ կազմի մեջ, բայց անմիջականորեն ենթարկվում է երկրի նախագահ Ուգո Չավեսին, որի հետ կապված Մաչադոն ենթադրում է, որ աշխարհազորայինների դերի ուժեղացումը կարող է սպառնալ ժողովրդավարությանը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |