Ճապոնիայի ատոմային ոլորտը Ֆուկուսիմայի պատճառով կորցրել է 46 մլրդ դոլար

Ճապոնիայի ատոմային ոլորտը Ֆուկուսիմայի պատճառով կորցրել է 46 մլրդ դոլար

PanARMENIAN.Net - 2011-ի մարտին Ֆուկուսիմայում տեղի ունեցած վթարից հետո ճապոնական ատոմային էներգետիկայի վնասները կազմել են 46 մլրդ դոլար, հաղորդում է Bloomberg-ը: Ճապոնիայի կառավարությունը մտածում է այն մասին, որպեսզի զգալիորեն փոխի երկրում էներգիայի արտադրության ընդհանուր ծավալում ատոմակայանների բաժինը: Կառավարական խորհրդակցություններում դիտարկվել են այդ բաժնի տարբեր տարբերակներ` մինչև 2030-ը 0-25 տոկոս: Միաժամանակ, պաշտոնյաների 70 տոկոսն արտահայտվել են ատոմային ծրագրերի գործունեությունն ամբողջովին դադարեցնելու օգտին:

Առաջիկայում պետությունը մտադիր է չեզոքացնել տարածաշրջանային էներգետիկ մենատիրությունները` հրամայելով նրանց գեներացիայից առանձնացնել էներգիայի հաղորդման և իրացման բիզնեսը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---