ԺԱՄԱՆԱԿԻՆ ԹՐՔԱՑՎԱԾ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՀԱՅԵՐ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ18 հունվարի 2005 - 23:08 AMT PanARMENIAN.Net - 20 դարի սկզբում բռնի կերպով մահմեդականացված, թրքացված կամ քրդացված հայերը, որոնք բնակվում են Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկիայում, այսօր վերապրում են ազգային ինքնագիտակցության զարթոնքի շրջան: Այդ մասին գրում է Համո Մոսկոֆյանը «Ազգ» թերթի այսօրվա համարում: Ժամանակին մահմեդականացված հազարավոր հայեր, հատկապես Սասունի եւ Տարոնի շրջաններում, այսօր վերադառնում են իրենց հայկական արմատներին: «Այսօր Մուշում բնկավում են շուրջ 1000 հայեր: Քրդական հարցի պատճառով թուրքական կառավարությունը նրանց ժամանակավորապես հանգիստ է թողել»,- ասում է Արմենը Մուշից, որը հաճախ է լինում Հայաստանում: Նրանց կարելի է հանդիպել Գերմանիայում եւ Հայաստանում, որտեղ նրանք հրաժարվում են թուրքական անուն ազգանուններից եւ վերանվանում են հայկականները: Սիմոն Կոստանյանը (Սարդետ Կոստուն), ծնվել է Տարոնի Կարմիր Խաչ գյուղում, այժմ բնակվում է Գերմանիայում եւ կապեր պահպանում հայ համայնքի հետ: «Արեւմտյան Հայաստանում ապրում են մեր բարեկամները, -ասում է նա, որոնք անցել են եւ անցնում են բազում փորձությունների միջով»: Կիլիկիացի Ռազմիկ Հակոբյանը (Նուրեդդին Յաղուբ) մտադիր է ֆիլմ նկարահանել իր նման ճակատագիր ունեցող մարդկանց մասին, որոնք իր նման վերադառնում են հայկական ինքնագիտակցմանը: «Իմ ծնողները թաքցնում էին իրենց ծագումը, քանի որ Կիլիկիայում հայ լինելը աններելի հանցագործություն էր», ասում է նա:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |