Գերմանիայի համբերության բաժակը լցվել է և նա մտադիր չէ Հունաստանին «վերջին շանս» տալ իր պարտավորությունները կատարելու համար

Գերմանիայի համբերության բաժակը լցվել է և նա մտադիր չէ Հունաստանին «վերջին շանս» տալ իր պարտավորությունները կատարելու համար

PanARMENIAN.Net - Գերմանիայի համբերության բաժակը լցվել է և նա, առանց տատանվելու, կարգելափակի Հունաստանին ֆինանսական օգնության հերթական տրանշի հատկացումը, եթե պարզվի, որ Աթենքը չի կատարում իր վրա ավելի վաղ վերցրած պարտավորությունները:

Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, այդ մասին գերմանական ԶԼՄ-ներին հայտարարել է բունդեսթագում Քրիստոնեա-դեմոկրատական միության խմբակցության ղեկավարի տեղակալ Միխայել Ֆուկսը:

«Մենք վաղուց հասել ենք կետի, երբ հույները պետք է ցույց տան, որ նրանք ընդունակ են անցում կատարել բյուջետային տնտեսության»,- հայտարարել է Ֆուկսը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---