Բելառուս Նադեժդա Օստապչուկը դոպինգի պատճառով զրկվել է օլիմպիական ոսկե մեդալից գնդի հրում մրցաձևում![]() 13 օգոստոսի 2012 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Բելառուս մարզուհի Նադեժդա Օստապչուկը, ով հաղթել է Լոնդոնի Օլիմպիական խաղերում գնդի հրում մրցաձևում, որակազրկվել է դոպինգի համար: Այդ մասին հաղորդում է Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Ինչպես նշվում է հաղորդագրությունում, դոպինգ-փորձարկման ժամանակ բելառուս մարզուհու մոտ նկատվել է արգելված մեթենոլոն դեղամիջոցը: Բելառուսի Ազգային կոմիտին ստիպված կլինի վերադարձնել ՄՕԿ-ին Օստապչուկի ոսկե մեդալը: Այդ որոշման արդյունքում գնդի հրում մրցաձևում ավտոմատ կերպով օլիմպիական չեմպիոն է դառնում Վալերի Ադամսը Նոր Զելանդիայից, ռուս Եվգենիա Կոլոդկոն ձեռք է ներում արծաթ, իսկ չինացի Գուն Լիցզյաոն` բրոնզ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |