Քադիրովը խնդրում է Պուտինին օգնել կարգավորել Մյանմայում մահմեդականների և բուդդիստների միջև հակամարտությունը

Քադիրովը խնդրում է Պուտինին օգնել կարգավորել  Մյանմայում մահմեդականների և բուդդիստների միջև հակամարտությունը

PanARMENIAN.Net - Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը խնդրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Մյանմայի (Բիրմա) արևմուտքում միջկրոնական հակամարտության վրա և նպաստել այդ երկրում խաղաղության հաստատմանը: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ռակխայն նահանգում բուդդիստների և մահմեդականների միջև ընդհարումները սկսվել են հուլիսի սկզբին բուդդիստ աղջկա բռնաբարությունից և սպանությունից հետո:

Քադիրովի խոսքով, իսլամական աշխարհին հայտնի է, որ Պուտինը մեծ ջանքեր է գործադրում Ռուսաստանում տարբեր կրոնների ներկայացուցիչների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---