ԱՊՀ երկրներն ազատ առևտրի գոտու ստեղծումից հետո մտադիր են ստեղծել նաև ծառայությունների ազատ առևտրի գոտի

ԱՊՀ երկրներն ազատ առևտրի գոտու ստեղծումից հետո մտադիր են ստեղծել նաև ծառայությունների ազատ առևտրի գոտի

PanARMENIAN.Net - ԱՊՀ անդամ-երկրները, որոնք վավերացրել են ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը, մտադիր են փաստաթուղթն ուժի մեջ մտնելուց հետո համաձայնագիր մշակել ԱՊՀ շրջանակներում ծառայությունների ազատ առևտրի մասին: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին այսօր հաղորդել է ՌԴ, ԱՊՀ և ԵվրԱզԷս երկրների հետ համագործակցության հարցերով Ուկրաինայի կառավարության լիազոր ներկայացուցիչ Վալերի Մունտիյանը:

Ուկրաինայի խորհրդարանը հուլիսի 30-ին օրենք է ընդունել ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) մասին պայմանագիրը վավերացնելու մասին, նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել է օրենքն օգոստոսի 9-ին: Փաստաթուղթը ստորագրած 8 պետություններից Ուկրաինան երրորդ երկիրն է Ռուսաստանից և Բելառուսից հետո, որը վավերացրել է այն:

Մունտիյանը հաղորդել է, որ ծառայությունների ազատ առևտրի մասին պայմանագրի բանակցությունները կսկսվեն այն բանից հետո, երբ առաջին 3 երկրները ԱՊՀ գործկոմ կհանձնեն ԱԱԳ մասին համաձայնագրի վավերացման փաստաթղթեր:

«Դա կլինի նոր պայմանագիր ծառայությունների ազատ առևտրի գոտու մասին»,- հավելել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---