Սերգո Կարապետյանը հորդորեց վերամշակող և արտահանող կազմակերպություններին կատարել պարտավորությունները13 օգոստոսի 2012 - 17:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպեց վերամշակող և արտահանող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Վերջին նման հանդիպումը, երբ արձագանքելով նախարարի հորդորներին, նրանք հավաստիացրին, որ կանեն ամեն ինչ, գյուղացու աճեցրած ողջ բերքը ժամանակին և ողջամիտ գներով իրացնելու համար, բերքահավաքի նախօրյակին էր, հաղորդում է նախարարության հասարակության հետ կապերի բաժինր: Նախարարր ծանոթացավ, թե ինչպիսին է վիճակը այսօր, երբ ըստ օպերատիվ տվյալների, թե մթերման, թե արտահանման ծավալները զգալիորեն ավելի են նախորդ տարվա նույն ժամանակահատվածից: «Ցավոք, մթերման ծավալների ստանձնած պարտավորությունները բոլոր ձեռնարկությունները չէ, որ պահպանում են: Նման պայմաններում դեղձի և լոլիկի մթերումների հիմնական ծանրաբեռնվածությունը մնում է մի քանի ընկերության վրա: Դա լուրջ մտահոգությունների առիթ է: Այսօր, երբ մենք փորձում ենք ըստ ամենայնի կանգնել գյուղացու կողքին, ստանձնած պարտավորությունների կատարումը ուշացնող կամ ձախողող կազմակերպությունների պատճառաբանությունները անհիմն են: Մանավանդ, որ բազմակողմանի օժանդակության հարցերով մենք այսօր էլ պատրաստ ենք համագործակցել նրանց հետ» - նշեց նախարարը: Ծավալված անկեղծ երկխոսության և նախարարի հիմնավոր հորդորների արդյունքում, խորհրդակցության մասնակիցները պարտավորվեցին առաջիկա մի քանի օրերին գործնական միջոցներ ձեռնարկել պտուղբանջարեղենի, մասնավորապես դեղձի և լոլիկի մթերման և արտահանման ստանձնած պարտավորությունների կատարումը լիովին ապահովելու համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |