Հունաստանի տնտեսությունը երկրորդ եռամսյակում կրճատվել է 6,2 տոկոսով

Հունաստանի տնտեսությունը երկրորդ եռամսյակում կրճատվել է 6,2 տոկոսով

PanARMENIAN.Net - Հունաստանի տնտեսությունը 2012-ի երկրորդ եռամսյակում կրճատվել է 6.2 տոկոսով, քանի որ ծախսերի կրճատումը, որի նպատակն է բյուջեի դեֆիցիտը զսպելը, տալիս է իր պտուղները:

Տնտեսության կրճատումը, որը տևում է արդեն 5-րդ տարին, հանգեցրել է գործազրկության ռեկորդային մակարդակի. յուրաքանչյուր չորրորդ հույն աշխատանք չունի և, ինչպես սպասվում է, իրավիճակը կվատանա:

Առաջին եռամսյակում Հունաստանի ՀՆԱ-ն կկրճատվի 6.5 տոկոսով:

Հունաստանում գործազրկության մակարդակը հասել է 23.1 տոկոսի:

IOBE հետազոտական ինստիտուտը սպասում է, որ այս տարի Հունաստանի ՀՆԱ-ն կկրճատվի 6,9 տոկոսով, հաղորդում է Ռոյթերսը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---