Բազեականերն այս տարի Ծաղկաձորում ոչ թե 5, այլ՝ 7 օր կանցկացնեն![]() 13 օգոստոսի 2012 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Ծաղկաձորում այսօր տեղի ունեցավ «Բազե» համահայկական երիտասարդական 10-րդ հոբելյանական հավաքի բացումը : Հավաքին մասնակցում են Հայաստանից, Արցախից Ջավախքից և Սփյուռքից 42 ջոկատներ՝ յուրաքանչյուրում 7 մասնակից: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանը նշեց , որ այս տարի «Բազեն» կտևի ոչ թե 5, այլ՝ 7 օր: Հավաքի բացմանը մասնակցեցին նաև ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը : Վարչապետը, ողջունելով հավաքի մասնակիցներին, ասաց, որ «Բազեն» մշտապես գտնվել է մեր պետության ուշադրության կենտրոնում. «Սա յուրահատուկ հավաք է, որի ընթացքում հնարավոր է լինում համախմբել երիտասարդներին: Հավաքի ընթացքում բազմաթիվ հետաքրքիր նախաձեռնություններ են ծնվում: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում հատկապես այն նախաձեռնություններին, որոնց հեղինակները երիտասարդներն են»: Վարչապետը որպես ժյուրիի անդամ մասնակցեց նաև հավաքին կազմակերպվող «Brain ring» ինտելեկտուալ խաղին: Բազեականերն այս տարի Ծաղկաձորում ոչ թե 5, այլ՝ 7 օր կանցկացնեն Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |