Facebook-ի օգտատերերը կարող են հայտնել իրենց ընկերներին ապագա երեխայի մասին «Ժամանակագրության» միջոցով14 օգոստոսի 2012 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում խոշորագույն Facebook սոցիալական ցանցը թույլ է տվել օգտագործողներին «Ժամանակագրության» (Timeline) միջոցով հաղորդել իրենց ընկերներին հատուկ իրադարձության` երեխայի լույս աշխարհ գալու մասին: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հաղորդվում է Facebook-ի կորպորատիվ բլոգում: Գործառույթին միանալու համար օգտագործողը պետք է բացի «Իրադարձություններ կյանքից» (Life events) ներդրումը, որը գտնվում է «Ստատուս», «Լուսանկար» և «Վայրեր» կոճակների կողքին նրա պրոֆիլի էջին: Ընտրելով «Ընտանիք և հարաբերություններ» բաժինը` օգտագործողը կարող է ավելացնել «Երեխա եմ սպասում» (Expecting a baby) իրադարձությունը և ավելացնել երեխայի սեռը և ծննդյան ամսաթիվը: Նոր գործառույթը գովազդատուներին նոր հնարավորություններ կընձեռի տարգենտինգի համար, օրինակ, Facebook-ը կարող է առաջարկել մանկական սնունդ արտադրողին ցուցադրել նրա գովազդը միայն այն օգտագործողներին, ովքեր ընտանիքի համալրում են սպասում, հաղորդում է TechCrunch-ը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |