«ԿՎՃԱՐԵ՞Ն ՓՈՒԹԻՆԻՆ». ՀՈԴՎԱԾ «ՀԱՅՐԵՆԻՔ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹՈՒՄ19 հունվարի 2005 - 21:10 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ «Դաշնակցության» Արեւելյան ԱՄՆ-ի կենտրոնական կոմիտեի «Հայրենիք» պաշտոնաթերթը հրապարակել է հոդված «Կվճարե՞ն Փութինին» վերնագրի ներքո` նվիրված ռուս-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին, զուգահեռներ տանելով «Ո՞վ վճարեց Լենինին» վավերագրական ֆիլմի հետ: «Հայ ժողովուրդը ծանօթ է արդէն «թրքական սալի ու ռուսական մուրճի միջեւ» իր ճաշակած դառնութեան եւ այդ դառնութիւնը կայժմէանայ ու կը վերանորոգուի ամէն անգամ, որ պատմութիւնը ինքզինք կրկնելու միտումներ ցոյց կու տայ»: Անդրադառնալով Վ. Պուտինի` Թուրքիա կատարած եւ Թուրքիայի վարչապետ Էրդողանի` Մոսկվա կատարած այցելություններին` հեղինակը գտնում է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների ջերմացումն աճելու լուրջ միտումներ ունի: Մասնավորապես հիշատակված է Էրդողանի խոստումը, թե Թուրքիան լիակատար աջակցություն կցուցաբերի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցելուն եւ ապրիլին համատեղ զորավարժությունների անցկացմանը: Հոդվածը հիշեցնում է նաեւ Պուտինի այն խոսքերը, որ երկու երկիրները կրկին կարող են հասնել Աթաթյուրքի օրոք հաստատված բարեկամական մթնոլորտին: «Այցելությունների ջերմությունը վեր էր սպասվածից», եզրափակում է հեղինակը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |