Լևոն Շիրինյանը Ռուսաստանի հասցեին Թուրքիայի սպառնալիքների մասին. միջուկային տերության հետ կատակներ չեն անում14 օգոստոսի 2012 - 12:34 AMT PanARMENIAN.Net - «Միջուկային տերության հետ կատակներ չեն անում»,- հայտարարել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը` մեկնաբանելով թուրք պատգամավոր Սինան Օհանի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան և Ադրբեջանը թույլ չեն տա Ռուսաստանին Ղարաբաղում պատերազմի դեպքում օգնել Հայաստանին: Քաղաքագետը նշել է, որ Անդրկովկասը Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի գոտին է և նա պատրաստ է ուժ կիրառել հանուն դրանց պաշտպանության, ինչպես դա եղավ 2008-ին Վրաստանի հետ պատերազմի ժամանակ: Շիրինյանը հիշեցրել է, որ 91-92թթ. Թուրքիան նույնպես ցանկացել է ավելի ակտիվ միջամտել Անդրկովկասի գործերին, սակայն շուտով հանգստացել է մարշալ Եվգենի Շապոշնիկովի հայտարարությունից հետո այն մասին, որ «թուրքական զորքերի շարժը դեպի Արաքս կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկ»: Շիրինյանի խոսքով, Թուրքիայի գլխավոր քաղաքական նպատակը Հայաստանին որպես քաղաքական գործոն վերջնականապես շարքից դուրս բերելն է: Այդ առումով նա նշել է, որ թուրքերը` որպես «ագրեսիվ ազգ», անընդհատ փորձում են դուրս գալ իրենց շրջանակներից, ինչի մասին վկայում է Սինան Օհանի հայտարարությունը: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Զինծառայողը մահացել է զորավարժարանում` զինտեխնիկան պատահական բախվել է «Ուրալին» Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն Երևանում կեսօրին բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 240 մասնակից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ Բագրատ սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը «Ինձ կարգալույծ չեն արել»,–ասել է նա Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը |