Հալեպի հայկական թաղամասերում իրավիճակը գնալով կարգավորվում է, ասում են սիրիահայերը14 օգոստոսի 2012 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Հալեպի հայկական թաղամասերում իրավիճակը գնալով կարգավորվում է: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը` փոխանցելով Հալեպում բնակվող սիրիահայի խոսքերը: Ինչպես Ադամյանին պատմել է ֆեյսբության էջին դիմած սիրիահայերից մեկը` իրավիճակը առավել հանգիստ է և կառավարական զորքերն արդեն բավականաչափ տիրապետում են Հալեպում տիրող իրավիճակին: «Ասում է` Հալեպի հայկական թաղամասերում սննդի հետ կապված խնդիրներ չկան: Հայկական և, ընդհանուր առմամբ, քրիստոնեական թաղամասերում խանութներն աշխատում են», - ասաց Ահանիտ Ադամյանը: Նրա խոսքով, էլեկտրականության հետ որոշ խնդիրներ եղել են, բայց երեկվանից արդեն աստիճանաբար իրավիճակը կարգավորվում է: «Մոտ մեկ շաբաթ առաջ էլեկտրաէներգիան անջատվում էր` օրը մինչև 4-5 ժամ. վերջին օրերին քաղաքում հոսանք լինում էր առավելագույնը երկու ժամ: Ասում է, որ երեկ գիշերվանից ինչ էլեկտրամատակարարումը վերականգնվել է քաղաքում բջջային հեռախոսակապն ու ինտերնետը չեն գործում», - հավելեց Ադամյանը: Չնայած ընդհանուր իրավիճակի խաղաղությանը` երկու օր առաջ Հալեպի Ջդայդե թաղամասում պայթաց կամարը վնասել էր Բերիո Հայոց թեմի առանորդարանի շենքը: Կամարի բեկորներից կոտրվել էին շենքի ճակատային մասին ապակիները: Հասցվել էր միայն նյութական վնաս: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |