ԲԱՔՎՈՒՄ ՆՇՈՒՄ ԵՆ «ՆԵՎԹՉԻ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹԻՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՀԱՅԿԱԿԱՆ «ՓՅՈՒՆԻԿԻ» ՆԿԱՏՄԱՄԲ

PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան Բաքվում սկսվել են զանգվածային զբոսահանեդեսները հայկական «Փյունիկ» ֆուտբոլային թիմի նկատմամբ Բաքվի «Նեվթչիի» 2-0 հաշվով տարած հաղթանակի կապակցությամբ: Նշենք, որ խաղի ընթացքում տրիբունաներում ընդհարում է տեղի ունեցել թիմերի մարզասերների միջեւ: Ընդհարման պատճառ է դարձել այն, որ հայ մարզասերներն Ադրբեջանի դրոշը փակել են իրենց դրոշով: Արդյունքում ոստիկանությունը ստիպված է եղել բաժանել ծեծկռտուք սկսողներին: Նշենք նաեւ, որ Ադրբեջանի խաղացողները հրաժարվել են խաղից առաջ հայ ֆուտբոլիստների հետ ավանդական ձեռքսեղմումից:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---