Adidas-ը հրապարկել է Մունդիալ-2014-ի գնդակի երեք անվանումների ցուցակը

Adidas-ը հրապարկել է Մունդիալ-2014-ի գնդակի երեք անվանումների ցուցակը

PanARMENIAN.Net - Adidas ընկերությունը, որը պաշտոնական գնդակներ է արտադրում աշխարհի առաջնությունների համար, հրապարակել է Մունդիալ-2014-ի գնդակի երեք անվանումների ցուցակը:

Առաջինը ֆինալիստ է դարձել «Կարնավալեսկան», այսինքն մարդ, ով ցանկանում է մասնակցել բրազիլական նշանավոր դիմակահանդեսին: Երկրորդը «Բոսա նովան» է` հայտնի երաժշտական ժանր, որը ներկայացնում է սամբայի և ջազի միախառնումը: Երրորդը «Բրազուկան» է, որը ժարգոնային անվանում է բոլոր բրազիլացիների համար: Առաջնության գնդակի անունի քվեարկությունն արդեն սկսվել է արտադրողի կայքում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---