Ֆ. Օլլանդ. Իշխանությունները մոբիլիզացնում են բոլոր ռեսուրսները` բռնության ցանկացած դրսևորման դեմ պայքարելու համար![]() 14 օգոստոսի 2012 - 20:16 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի իշխանությունները անվտանգության ուժերի հետ համատեղ պայքարելու են անբարենպաստ ծայրամասային շրջաններում տիրող անկարգությունների դեմ, հայտարարել է երկրի նախագահ Ֆրանսուա Օլլանդը: Այս մասին հաղորդու մէ «Ռոսբալթը»` հղելով արևմտյան ԶԼՄ-ներին: «Իշխանությունները մոբիլիզացնում են բոլոր ռեսուրսները` բռնության ցանկացած դրսևորման դեմ պայքարելու համար»,-ասել է Օլլանդը: Նախագահը հաստատել է, որ Ամյեն է ուղևորվել երկրի ՆԳ նախարար Մանուել Վալսը: Ֆրանսիայի հյուսիսում տեղակայված Ամյեն քաղաքում բախումների արդյունքում տուժել է 16 ոստիկան: Հուզումների ժամանակ այրվել է մի քանի ավտոմեքենա, վնաս է պատճառվել մի քանի շինությունների: Անկարգությունների պատճառների մասին առայժմ չի հաղորդվում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |