Դամասկոսը համաձայնել է, որպեսզի ՄԱԿ-ի հատուկ բանագնացի պաշտոնում Աննանին փոխարինի Լահդար Բրահիմին

Դամասկոսը համաձայնել է, որպեսզի ՄԱԿ-ի հատուկ բանագնացի պաշտոնում Աննանին փոխարինի Լահդար Բրահիմին

PanARMENIAN.Net - Դամասկոսը համաձայնել է ալժիրցի դիվանագետ Լահդար Բրահիմիի թեկնածությանը` ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Աննանին իր պաշտոնում փոխարինելու համար: Այս մասին այսօր հայտրարել է տեղեկատվական Սուրիա ալ-Էն գործակալությունը` հղելով հանրապետության ԱԳՆ-ում պատասխանատու աղբյուրի:

Այնուամենայնիվ, Դամասկոսում նախկինի պես չեն ընդունում, որ ՄԱԿ-ի էմմիսարը լիազորված է իրականացնելու Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցչի պարտականությունները, քանի որ կարծում են, որ այս համաարաբական կազմակերպությունը գտնվում է «սաուդա-քաթարական վերահսկողության» ներքո և ծառայում է Սիրիայի դեմ արտաքին ուժերի դավադրությանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---