Հայատանում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել![]() ![]() PanARMENIAN.Net - Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր` օգոստոսի 14-ին ժամը 18:02-ին, գրանցվել է 5,0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 20 կմ դեպի արևմուտք: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը, երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ տարածքում` Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 3-4 բալ ուժգնությամբ: Իսկ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա, ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ: Օգոստոսի 11-ին երկրաշարժ տեղի էր ունեցել պարսկական Ահար քաղաքում: Երկրաշարժի ուժգնությունը կազմել էր 9 բալ, և կան փլուզումներ: Ըստ վերջին տվյալների, մահացել է 300 մարդ և մոտ 2000 վիրավորվել են: Հայաստանում այդ երկրաշարժի առավելագույն ուժգնությունը եղել էր 4 բալ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |