Պարբերական. Նորվեգիայի վարչապետը պետք է հեռանա պաշտոնից` Անդերս Բրեյվիկի հանցագործությունը կանխել չկարողանալու համար

Պարբերական. Նորվեգիայի վարչապետը պետք է հեռանա պաշտոնից` Անդերս Բրեյվիկի հանցագործությունը կանխել չկարողանալու համար

PanARMENIAN.Net - Նորվեգիայի խոշորագույն պարբերականներից մեկը` «Վենդերս գանգը» քննադատական հոդված է հրապարակել երկրի վարչապետ Յենս Ստոլենբերգի հասցեին` կոչ անելով նրան հրաժարվել իր պաշտոնից:

Ինչպես գրում է «Ռոսբալթը»` հղելով հոդվածին, հենց Ստոլբերգն է պատասխանատու այն սխալների համար, որոնք ոստիկանությունը թույլ էր տվել 2011-ի հուլիսի 22-ին ահաբեկիչ Անդերս Բրեյվիկին չեզոքացնելու օպերացիայի ժամանակ: Ավելի վաղ Ստոլենբերգը ներողություն է խնդրել երկրի անվտանգության համակարգում աշխատանքային թերությունների համար, որոնք թույլ չտվեցին կանխել ահաբեկչությունները:

Նախօրեին հրապարակվել է ահաբեկչության հետաքննության վերաբերյալ հատուկ հանձնաժողովի 500-էջանոց զեկույցը: Ըստ այդմ, ահաբեկչությունից կարելի էր խուսափել օրինապահ մարմինների գործողությունները գրագետ կազմակերպելու և իրականացնելու պարագայում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---