«Առավոտ». Մեծամորում ահաբեկում են քաղաքապետի թեկնածուներին15 օգոստոսի 2012 - 09:54 AMT PanARMENIAN.Net - «Առավոտ» թերթը գրում է, որ Արմավիրի մարզի Մեծամոր ավանում քաղաքապետի աթոռի համար կպայքարեն երեք թեկնածու` գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Ռոբերտ Գրիգորյանը, նախկին քաղաքապետ Աշոտ Գրիգորյանը` ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի եղբայրը եւ Արմավիրի էլցանցի «Մեծամոր» տեղամասի պետ, անկուսակցական Սարգիս Հարությունյանը: «Աշոտ Գրիգորյանի եւ նրա եղբոր հարաբերություններն այժմ այնքան էլ լավ չեն, եւ նա նախկինի պես հիմա չի վայելում գեներալ եղբոր հովանավորությունը: Քաղաքապետի միակ կին հավակնորդ, դպրոցի նախկին տնօրեն Ասյա Առաքելյանը երեկ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Տիկին Առաքելյանից երեկ հետաքրքրվեցինք` ինչո՞վ էր իրեն հրապուրել քաղաքապետի պաշտոնը եւ ինչո՞ւ այդքան շուտ հիասթափեցրեց: «Ես կարո՞ղ եմ վերջին հարցին չպատասխանել»,-միանգամից վրա բերեց տիկին Առաքելյանը: Ինչ մնում է իր առաջադրմանը`ասաց, որ դա իր առաջին պոռթկումն էր, որ երկար տարիներ մանկավարժ է եղել, բազում երեխաների է դաստիարակել, նաեւ` իր կորցրած երկու երեխաների հիշատակը վառ պահելու համար, ցանկանում էր Մեծամորը դարձնել ավելի աշխույժ, երիտասարդական քաղաք. «Հետո հասկացա, որ առողջությունս չի ների: Աշխատանքը շատ մեծ ծավալի է, երեւի չկարողանամ: Որոշեցի, որ ավելի ճիշտ կլինի երիտասարդներին ճանապարհ տալ: Ասյա Առաքելյանի ինքնաբացարկի պատճառը նրա նկատմամբ գործադրված ճնշումներն են: Ասում են, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եւ մարզպետարանի այլ չինովնիկներ բավականին կոշտ զրույցներ են ունեցել տիկին Ասյայի հետ: Տեղացիների կարծիքով, Ասյա Առաքելյանը գործող քաղաքապետ եւ քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Ռոբերտ Գրիգորյանի համար բավականին լուրջ մրցակից էր»,- գրում է «Առավոտ»-ը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ |