«Հրապարակ». Քաղաքաշինության նախարարը չի կարողանում ազատվել իր աշխատակիցներից

«Հրապարակ». Քաղաքաշինության նախարարը չի կարողանում ազատվել իր աշխատակիցներից

PanARMENIAN.Net - Թերթըգրում է, որ , որ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը փորձում է կանխել կոռուպցիոև ռիսկերը և դա բացատրում է, որ նման հրահանգ է ստացել իրեն նշանակողից`երկրի նախագահից: Իսկ կոռուպցիան այս նախարարությունում հիմնականում կենտրոնացված է քաղաքաշինության տեսչությունում, որի պետը երկարամյա աշխատակից Սևադա Հայրապետյանն է, ում բազմաթիվ նախարարներ են փորձել հեռացնել, սակայն չի հաջողվել, քանի որ գորիսեցի է և կարողանում է իր հարցերը կարգավորել անձամբ Սերժ Սարգսյանի հետ:« Սակայն այս անգամ նախարարը լուրջ է տրամադրված եղել, և նրա պաշտոնաթողությունը թվում էր անխուսափելի, սակայն թերթը տեղեկացել է, որ այս անգամ էլ Սևադա Հայրապետյանը խույս է տվել, պարզվել է, որ նրա թոշակի գնալուն մեկ տարուց պակաս ժամանակ է մնացել: Նախարարը որոշել է սպասել այդ մեկ տարին: Թեև հայտնի չէ` այն ժամանակ ով ում է ճանապարհելու», գրում է թերթը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---