Արյան խումբը կարող է ազդել սրտանոթային հիվանդություններ ձեռք բերելու ռիսկի վրա

Արյան խումբը կարող է ազդել սրտանոթային հիվանդություններ ձեռք բերելու ռիսկի վրա

PanARMENIAN.Net - Երկրորդ, երրորդ, չորրորդ խմբի արյուն ունեցող մարդիկ ավելի մեծ հավանականություն ունեն ձեռք բերելու սրտանոթային հիվանդություն, քան առաջին կարգի արյուն ունեցողները: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, դա սահմանել են ԱՄՆ գիտնականները, որոնց աշխատությունը հրապարակված է Arteriosclerosis, Thrombosis and Vascular Biology ամսագրում:

Ինչպես ասվում է Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի մամլո հաղորդագրությունում, արյան առավել հազվադեպ խումբը` 4-րդ խումբը, որը հանդիպում է միայն 7 տոկոս ամերիկացների մոտ, առավել մեծ վտանգ է պարունակում սրտի հիվանդությունների զարգացման համար` 23 տոկոս: 3-րդ կարգի արյուն ունեցողներն ունեն 11 տոկոս ռիսկ, 2-րդ կարգի` 5 տոկոս: Միաժամանակ ամերիկացիների 43 տոկոսն ունեն 1-ին խմբի արյուն և սրտի հետ խնդիրների նվազագույն ռիսկ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---