Բրազիլական դատարանը դադարեցրել է Ամազոն գետի վրա հսկա ՀԷԿ-ի շինարարությունը հնդկացիների դժգոհության պատճառով

Բրազիլական դատարանը դադարեցրել է Ամազոն գետի վրա հսկա ՀԷԿ-ի շինարարությունը հնդկացիների դժգոհության պատճառով

PanARMENIAN.Net - Բրազիլիայի դաշնային դատարանը որոշում է կայացրել Ամազոն գետի ավազանում հսկա ՀԷԿ-ի շինարարությունը դադարեցնելու մասին, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Դատարանի կարծիքով, շինարարները չեն խորհրդակցել տեղի հնդկացի բնակիչների հետ:

Բացի դրանից, նրանք չեն կատարել տեղի բնակիչներին տրված խոստումը. հնարավորություն չեն տվել նրանց ելույթ ունենալ Ազգային կոնգրեսում և ներկայացնել բնապահպանական փորձաքննության եզրակացությունները:

Եթե ՀԷԿ-ն ամեն դեպքում կառուցվի, ապա դա կլինի աշխարհում մեծությամբ երրորդ հիդրոէլեկտրակայանը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---