Աշխեն Թովմասյան. Սպասվող երկրաշարժի մասին լուրերը որևէ հիմնավորում չունեն![]() 15 օգոստոսի 2012 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներում ավելի զգալի երկրաշարժ, քան եղել է օգոստոսի 11-ին, տարածաշրջանում չի սպասվում: Այս մասին այօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ Սեսմիկ պաշտպանության ծառայություն գործակալության պետի տեղակալ` Աշխեն Թովմասյանը` նշելով, որ Հայաստանում և Իրանում տեղի ունեցող երկրաշարժների պատճառները նույնն են, սակայն Հայաստանը Իրանի նման սեյսմավտանգ երկիր չէ: «Հայաստանում վտանգավոր են համարվում Գառնիի, Դվինի և Փարաքարի երկրաշարժային օջախները»,-ասաց Աշխեն Թովմասյանը միաժամանակ նշելով, որ միևնույն է հնարավոր չէ հստակ գուշակել երկրաշարժերի օջախները, քանի որ լինում են երկրաշարժեր ոչ վտանգավոր երկրաշարժային աջախներում ևս: Աշխեն Թովմասյանը նաև նշեց, որ ամենակարևոր բանը, որը պետք է անել երկրաշարժից հետո պաշտոնական տեղեկատվությանը հետևելն է՝ հասկանալու համար, թե ինչ պետք է անել հետո և որ ամենակարևորն է՝ խուսափել ստահոդ լուրերից առաջացած խուճապից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |