ԵԱՀԿ ՄԽ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ

PanARMENIAN.Net - Վաղը Երեւան է ժամանում ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մինսկի խմբի Ֆրանսիան ներկայացնող նոր համանախագահ Բերնար Ֆասյեն: Ինչպես հաղորդել են Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունում, Երեւանում Բ.Ֆասյեն կհանդիպի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչպես նաեւ հանդիպումներ կունենա երկրի արտգործնախարարությունում: Նշենք, որ այդ պաշտոնում Բերնար Ֆասյեն փոխարինեց պաշտոնաթող եղած Անրի Ժակոլենին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---