ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՂՄՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ՄԵԿՈՒՍԱՑՎԵԼ Է ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ԳՏՆՈՒՄ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ25 հունվարի 2005 - 17:16 AMT PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հակամարտությունում ընդգրկված են երկու հայկական կողմ` Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը: Քանզի ղարաբաղյան կողմն արհեստականորեն մեկուսացվել է կարգավորման բանակցություններից, ապա գնահատել նրա դիվանագիտական գործունեությունը սխալ կլինի», Ռեգնում.ռու-ին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրա խոսքերով` Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների մշտական հանդիպումներն օգտակար են, սակայն դրանք ի վիճակի չեն փոխարինել Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցությամբ լիարժեք բանակցային գործընթացը: Պատասխանելով այն հարցին, թե ինչով ադրբեջանական կողմին չի բավարարում հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը, Ա.Ղուկասյանն անդրադարձել է հակամարտության տարածաշրջանում status quo-ին, ինչը չի բավարարում Ադրբեջանին: Նրա կարծիքով` հատկապես այդ պատճառով են ադրբեջանական իշխանությունները ձգտում խուսափել ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների միջնորդությունից, որոնք հանդես են գալիս ի օգուտ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում փոխընդունելի զիջումների անհրաժեշտության եւ հարգանքով են վերաբերվում ղարաբաղյան կողմի դիրքորոշմանը` չդադարեցնելով շփումները ԼՂՀ իշխանությունների հետ: Շոշափելով ռուս-թուրքական հարաբերությունները, ԼՂՀ նախագահը կարծիք է հայտնել, որ Թուրքիան, որը միանշանակ աջակցում է Ադրբեջանին ղարաբաղյան կարգավորման հարցում, այնուամենայնիվ կփորձի ազդել Ռուսաստանի վրա, որպեսզի նա ճնշում գործադրի Հայաստանի եւ Լեռային Ղարաբաղի վրա: Խոսելով Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցում Ստեփանակերտի դիրքորոշման մասին` Ա.Ղուկասյանը նշել է, որ «խոսքը կարող է գնալ միայն միջազգային իրավունքի երկու սուբյեկտների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի հավասարազոր փոխհարաբերությունների մասին: Թեկուզ այն պատճառով, որ ԼՂՀ արդեն ակնառու կերպով ցույց է տվել աշխարհին, որ ժողովրդավարական բարեփոխությունների աստիճանը Ղարաբաղում ավելի բարձր է, քան Ադրբեջանում»: «Ադրբեջանը մեր վզին փաթաթելով դաժան շրջափակումը, այնուհետեւ նաեւ պատերազմը, նույնիսկ չի թաքրցրել եւ չի թաքցնում իր մտադրությունները` ոչնչացնել կամ տեղահանել Ղարաբաղից հայ բնակչությանը: Դժվար թե ինչ որ մեկը իրավունք ունի մեղադրել մեզ այն բանում, որ մենք զենքը ձեռքներիս պաշտպանել ենք մեր պատմական հայրենիքում ապրելու իրավունքը», եզրափակել է Ա.Ղուկասյանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա Լուկաշենկոն՝ Փաշինյանին․ Ակնկալում եմ շարունակել կառուցողական երկխոսությունը հարցերի լայն շրջանակի շուրջ «Միջազգային հարաբերություններում ամենաճիշտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն է»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է ՄԻՊ․ Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը Նա նաև կարևորել է բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը |