Ռաֆայել Նադալը վնասվածքի պատճառով բաց կթողնի US Open-ը![]() 15 օգոստոսի 2012 - 21:56 AMT PanARMENIAN.Net - Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը բաց կթողնի US Open-ը: Ինչպես հաղորդում է «Չեմպիոնատ.com»` հղելով ամերիկյան մամուլին, Նադալը չի կարողանա Նյու Յորքի «Մեծ Սաղավարտի» եզրափակիչ առաջնությունում հանդես գալ ծնկի ցավի պատճառով: Հարկ է նշել, որ իսպանացին չի խաղացել սկսած Ուիմբելդոնից, որտեղ նա զիջել է արդեն երկրորդ շրջանում: Ուիմբելդոնից հետո նա բաց է թողել Օլիմպիադան և Ցինցիննատիի «Մասթերս-1000»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |