«Ժողովուրդ». Գյումրիի քաղաքապետը չի վճարում աշխատավարձերը

«Ժողովուրդ». Գյումրիի քաղաքապետը չի վճարում աշխատավարձերը

PanARMENIAN.Net - Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ արդեն 4 ամիս է՝ չեն վճարել Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկությունների՝ մանկապարտեզների ու երաժշտական դպրոցների աշխատակիցների աշխատավարձերը: Ավելին, նույն աղբյուրների համաձայն՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասել է, թե ժամանակին՝ 1999թ., ինքը պարտքով է ընդունել քաղաքն ու հիմա պարտքով էլ կհանձնի: «Իրենց փողերը շատ են, թող իրենք էլ վճարեն»,-ասել է նա:

«Գյումրու քաղաքապետի խոսնակ Լիլիթ Աղեկյանը մեզ հետ զրույցում հերքեց այս լուրերը. «Այդ տեղեկատվությունը սուտ է, բացարձակ սուտ եւ իրականությանը չի համապատասխանում: Մարդիկ պարապությունից ստեղծում են իրենց մտքի արգասիքները եւ տարածում դրանք»- գրում է թերթը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---