Հայաստանն օգնություն կհատկացնի Իրանում երկրաշարժից տուժածներին

Հայաստանն օգնություն կհատկացնի Իրանում երկրաշարժից տուժածներին

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն օգոստոսի 16-ի նիստում որոշում է ընդունել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը գումար հատկացնելու մասին:

Հայաստանի ԱԻՆ-ն Իրանին կցուցաբերի 36 մլն դրամի օգնություն գերատեսչության պահեստներում առկա գույքի տեսքով, ինչպես նաև պահեստային ֆոնդից կտրամադրվեն միջոցներ առաջին անհրաժեշտության ապրանքների համար:

Դրա հետ կապված վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ իրանական գործընկերների հետ քննարկվել է ամենաանհրաժեշտ ապրանքների կարիքը: «2 օրվա ընթացքում մենք կճշտենք դրանց ցուցակը, որպեսզի այդ ապրանքներն ուղորդվեն Իրան»,- ասել է նա:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---