Հայաստանում կհայտնվեն De LUX կարգի հինգաստղանի հյուրանոցներ![]() 16 օգոստոսի 2012 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն օգոստոսի 16-ի նիստում որոշում է կայացրել «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Ինչպես հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, տվյալ փոփոխությունները կոչված են կարգավորել երկու հիմնական հարց. առաջին հերթին, խստացվել և պարզաբանվել է լիցենզավորված «աստղերի» կիրառման կարգը, օրենքով կնախատեսվի միայն այն կարգերի օգտագործում, որոնց նա համապատասխանում է` հյուրանոց, մոթել, հանգստյան տուն և այլն: Հաջորդ առաջարկը վերաբերվում է De LUX կարգի հինգաստղանի հյուրանոցի նոր լիցենզիոն կատեգորիայի ներմուծմանը: «Դա հնարավորություն կտա առավել պատկառելի ծառայություններ տրամադրել հյուրանոցներում և ներգրավել ներդրումներ»,- հավելել է Արա Պետրոսյանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |