Louis Vuitton-ը գովազդային պայմանագրեր է ստորագրել լեգենդար օլիմպիական մարզիկներ Լարիսա Լատինինայի և Մայքլ Ֆելպսի հետ

Louis Vuitton-ը գովազդային պայմանագրեր է ստորագրել լեգենդար օլիմպիական մարզիկներ Լարիսա Լատինինայի և Մայքլ Ֆելպսի հետ

PanARMENIAN.Net - Հանրահայտ Louis Vuitton ապրանքանիշը գովազդային պայմանագրեր է ստորագրել լեգենդար օլիմպիական մարզիկներ Լարիսա Լատինինայի և Մայքլ Ֆելպսի հետ: Նրանք կգովազդեն հանրահայտ ապրանքանիշի պայուսակները «Երկու ակնառու ուղի: Մեկ ճակատագիր» կարգախոսով քարոզարշավում:

Մարքեթոլոգների ընտրությունը կապված է 77-ամյա Լատինինայի և 27-ամյա Ֆելպսի մարզական նվաճումների հետ: 48 տարի առաջ խորհրդային մարմնամարզուհին օլիմպիական խաղերի ռեկորդ է սահմանել` նվաճելով տարբեր տեսակի 18 մեդալներ: 2012-ի օլիմպիադայում ամերիկացի լողորդին հաջողվել է գերազանցել այդ ձեռքբերում. նա իր հաշվին ունի 22 օլիմպիական մեդալներ, որոնք նվաճել է Պեկինում և Լոնդոնում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---