Հայաստանի կառավարությունը թույլ է տվել «ԱԼՆԵՍ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին ներմուծել պայթուցիկ նյութեր

Հայաստանի կառավարությունը թույլ է տվել «ԱԼՆԵՍ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին ներմուծել պայթուցիկ նյութեր

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն օգոստոսի 16-ի նիստում որոշում է ընդունել «ԱԼՆԵՍ Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ ներմուծելու թույլտվություն տալու մասին:

Ինչպես պարզաբանել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, այդ կառավարական որոշումն ուղղված է ընդերքի օգտագործման ոլորտում աշխատանքներ ապահովելուն:

Նախարարը նշել է, որ հանրապետությունում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ տեխնիկական կանոնակարգերը, մշակվել են պայթեցման աշխատանքների իրագործման նորմատիվ ակտեր` նպատակ ունենալով կանխել խնդիրների առաջացումն ինչպես բնապահպանական ոլորտում, այնպես էլ տեխնիկական անվտանգության ապահովման:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---